Այս շաբաթ ևս սպասում ենք նոր անակնկալների:
ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի 11-1, 11-3, 11-4, 10-5 և 12-2 դասարանների աշակերտների «սեփական արտադրության» թխվածքաբլիթների վաճառքն արդեն իրականացել է։
Այս շաբաթ ևս սպասում ենք նոր անակնկալների:
0 Comments
Այս տարի ևս ամանորին ընդառաջ սկսվում է«Եվ բարին թող հաղթի...» խորագրով բարեգործական միջոցառումների շարքը։ Դպրոցի աշակերտական և ծնողական խորհուրդների նախաձեռնությամբ աշակերտների ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու , քաղաքացիական դիրքորոշում և մարդասիրական արժեքներ ձևավորելու նպատակով կազմակերպվելու են բարեգործական տոնավաճառներ։ Նախաամանորյա միջոցառումների շարքը սկսվեց դեկտեմբերին՝ աշակերտների «սեփական արտադրության» թխվածքաբլիթների վաճառքով։ Բարեգործությունների շարքը կշարունակվի աշակերտների ձեռքի աշխատանքների տոնավաճառով։ Վաճառքից ստացված հասույթը տնօրինելու են հենց իրենք՝ աշակերտները։ Աշակերտական խորհրդից և ծնողական համայնքից ձևավորված հատուկ հանձնաժողովի որոշման համաձայն ստացված հասույթը կօգտագործվի սահմանամերձ որևէ գյուղի երեխաների ամանորը շնորհավորելու նպատակով։ «Եվ բարին թող հաղթի...» միջոցառումների շարքը կամփոփվի բարեգործական համերգով, որին կմասնակցեն դպրոցի շնորհալի աշակերտները։ Դեկտեմբերի 1-ին` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, 12-2 դասարանի աշակերտները ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում իրականացրել են սովորողների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ. բուկլետների բաշխում, տեղեկատվական սեմինար-քննարկում <<Հերացի>> և <<Օգանեսոն>> թիմերը անցել են եզրափակիչ փուլ ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոց <<Հերացի>> և <<Օգանեսոն>> թիմերը հաղթահարել են <<Պատանի քիմիկոսներ>>-ի համահայկական 7-րդ մրցաշարի 1/4 փուլը և դուրս եկել եզրափակիչ փուլ: Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ակնկալում նորանոր հաղթանակներ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ Էռնա Թամազյանը և Անահիտ Սիմոնյանը մասնակցեցին «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնին, որը տեղի ունեցավ ս/թ.ի նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Էռնա Թամազյանը «Нет, не любил он», իսկ Անահիտ Սիմոնյանը <<Ты же выжил солдат>> երգերով դարձել են «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի դափնեկիրներ: |
Արխիվ
January 2017
|