Դասընթացներին մասնակցում են դպրոցի 10 և 11-րդ դասարանների աշակերտները: Մի շարք հետաքրքիր խաղերի միջոցով նախ մասնակիցները ծանոթացան, այնուհետև անցան բուն դասընթացներին: Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորելու են, թե ինչ է նշանակում լինել առաջնորդ, ինչ պետք է անել առաջնորդ լինելու և հաջողության հասնելու համար, ինչպես նաև իրենք են գործնականում համոզվելու, թե ինչ քայելրի միջոցով կարող են հասնել հաջողության:
Տեղեկացնեմ, որ ծրագիրը դպրոցում իրականանալու է 4 շաբաթ և կրելու է շարունակական բնույթ:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: